
Գրասենյակի և գնումների համակարգող (Office and Procurement Manager)
Pro Invest llc
Նկարագրություն
«Պռո Ինվեստ» ՍՊ ընկերությունը փնտրում է աշխատակցուհի ՝ օֆիս մենեջեր (ՀՀ Պետական գնումների մասնագետի), ընկերության գրասենյակի ադմինիստրատիվ աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար: Աշխատավարձից բացի նախատեսվում են նաև պարգևավճարներ:
Պարտականություններ
- Փաստաթղթերի կազմում,
- Արխիվացում և ներքին կանոնակարգերի վերահսկում,
- Ընթացիկ աշխատանքների իրականացում (MS Office և ընկերության աշխատանքային այլ ծրագրերով),
- Անհրաժեշտ հանդիպումների նշանակում, նամակագրության վարում և հեռախոսազանգերի պատասխանում,
- Փաստաթղթաշրջանառության կառավարում և հսկում,
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
- Կազմակերպության անունից ՀՀ Պետական գնումներին մասնակցություն (Armeps.am, gnumner.am, e-auction.am),
- Մրցույթների փաթեթների կազմում,
- Մրցույթի հայտերի կազմում և ներկայացում թղթային և էլեկտրոնային ձևով (armeps.am, e-auction.am, gnumner.am կայքերում),
- Համապատասխան արձանագրությունների պատրաստում և ներկայացում թղթային և էլեկտրոնային համակարգի միջոցով,
- Պետական գնումների ոլորտի մշտական ուսումնասիրություն,
- Տենդերների մասին ինֆորմացիայի հավաքագրում։
Պահանջներ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (իրական տիրապետում),
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ` MS Office, Internet, Social media,
- Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց ունակություն,
- Պարտաճանաչություն և կազմակերպչական հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Գաղտնիություն պահպանելու ունակություն,
- Գրասենյակային կամ նույնաբնույթ աշխատանքային փորձը ցանկալի է,
- ՀՀ Գնումների մասին օրենքի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝երկուշաբթիից - ուրբաթ՝ 09:00 - 18:00։
Պռո Ինվեստ ՍՊ Ընկերության ճանապարհը սկսվել է 2018 թվականին, երբ գրանցելով ձեռնարկությունը մենք սկիզբ դրեցինք պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցմանը, մատակարարելով՝ մեքենաներ, սարքավորումներ և նյութեր մեր կորպորատիվ հաճախորդներին։
Մեր ընկերությունը հանդիսանում է բազմաթիվ միջազգային արտադրողների պաշտոնական և բացառիկ դիլեր
Հայաստանում։