Գրասենյակի աշխատակցուհի
Renova Group
Նկարագրություն
Renova Group ընկերությունը, որը զբաղվում է ապակե բարդ կոնստրուկցիաների արտադրությամբ և վաճառքով, աշխատանքի է հրավիրում գրասենյակի աշխատակցուհու։
Պարտականություններ
- Կապի ապահովում հաճախորդների հետ,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Փաստաթղթերի լրացում և համապատասխանեցում,
- Խորհրդատվություն հաճախորդներին,
- Տվյալների մուտքագրում և մշակում համակարգչով։
Պահանջներ
- Բարձր հաղորդակցման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն,
- Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ Excel, Word (ցանկալի է նաև 1C),
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից շաբաթ՝ 10:00-19:00։
Աշխատավարձ՝ նախնական 200.000 դրամ։
Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։
«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։