Get our free app. It won't take up space on your device

Գրասենյակի ադմինիստրատոր

Project Group

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 200,000 ֏
Employment type: Full Time
Industry: Administrative, Clerical, Real Estate
Deadline:
11/15/2026

Նկարագրություն

Project Realty անշարժ գույքի գործակալությունը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր ադմինիստրատորի՝ դառնալու մեր թիմի կարևոր մասնիկը։

Այս պաշտոնում դուք կլինեք հաճախորդների առաջին ծանոթությունը մեր ընկերության հետ և կօգնեք, որ գրասենյակի ամենօրյա աշխատանքն ընթանա կազմակերպված ու սահուն։

Ի՞նչ ենք առաջարկում․

  • Ֆիքսված աշխատավարձ՝ 200․000 դրամ։ Համապատասխան փորձի դեպքում պատրաստ ենք քննարկել ավելի բարձր վարձատրություն։

  • Բարձր տոկոսային վարձատրություն գործարքներից։ Պայմանները մանրամասն կներկայացնենք հարցազրույցի ընթացքում։

  • Անշարժ գույքի ոլորտը ներսից ճանաչելու հնարավորություն

  • Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հեռանկար զարգացող ընկերությունում։

  • Ժամանակակից, հարմարավետ գրասենյակ և ընկերական թիմ, որտեղ կարևորում ենք հարգալից շփումն ու պատասխանատու աշխատանքը։

Ինչո՞վ եք զբաղվելու․

  • Դիմավորելու եք հաճախորդներին և ապահովելու բարեհամբույր ու պրոֆեսիոնալ սպասարկում։

  • Պատասխանելու եք հեռախոսազանգերին ու մուտքային հաղորդագրություններին՝ հարցումները փոխանցելով համապատասխան աշխատակցին։

  • Պատրաստելու, համակարգելու և արխիվացնելու եք փաստաթղթերը։

  • Կազմակերպելու եք գրասենյակային փաստաթղթաշրջանառությունը և աջակցելու թիմի ամենօրյա աշխատանքին։

Մենք ուրախ կլինենք ծանոթանալ ձեզ հետ, եթե դուք՝

  • Կազմակերպված եք, ճշտապահ և ուշադիր մանրուքների նկատմամբ։

  • Սիրում եք մարդկանց հետ շփվել և կարողանում եք հաղորդակցվել հստակ ու բարեհամբույր։

  • Պատասխանատվությամբ եք մոտենում հանձնարարություններին և հետևում դրանց ավարտին։

  • Գերազանց տիրապետում եք հայերենին և լավ՝ ռուսերենին։ Անգլերենի իմացությունը կլինի առավելություն։

  • Կարողանում եք աշխատել MS Word և Excel ծրագրերով։

Մեր Հացեն՝ ք․Երևան, Մաշտոցի պողոտա 29շ․

Եթե այս աշխատանքը համապատասխանում է ձեր հետաքրքրություններին, սիրով կծանոթանանք ձեզ հետ։

Company օverview
address
Address
info@projectrealty.am
address
Number of employees
1-15

ՊՐՈՅԵԿՏ անշարժ գույքի գործակալությունը սիրով աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի գործակալների՝ անշարժ գույքի վաճառքով/վարձակալությամբ զբաղվելու համար: Լինելով շուկայում կայուն դիրք ունեցող ընկերություն և ունենալով տվյալների լայն բազա, մեր կազմակերպությունը փնտրում է հավասարակշռված և պարտաճանաչ մասնագետների՝ մեր թիմը համալրելու համար:

Աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ։
Աշխատավարձը գործարքային ՝ ԲԱՐՁՐ։

Պարտականություններ

_Անշարժ Գույքի ցուցադրություն
_Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
_Սեփականատերերի և հաճախորդների հետ կապի մշտական պահպանում
_Բանակցությունների վարում
_Անշարժ գույքի հետ կապված տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

Անհրաժեշտ որակավորումներ

_Անհրաժեշտ հմտություններ
_Հայերեն, ռուսերենի իմացություն (անգլերենը կդիտվի որպես առավելություն)
_Կիրթ և հստակ խոսք
_Ներկայանալի տեսք
_Կազմակերպչական, ինչպես նաև բանակցություններ վարելու հմտություններ
_Ճշտապահություն, ժամանակի ճիշտ կառավարում

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media