
Գրասենյակային աշխատակից (ուհի)
Clever Logistics and transport LLC
Նկարագրություն
Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր թիմը ակտիվ, երիտասարդ էնտուզիաստներով:
Մենք 0-ից սովորեցնում ենք, եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին։
Ընկերության գործունեությունը Եվրոպայի և Ասիայի ուղղությամբ սեփական ծառայությունների մատուցումն է և Ամերիկայի դաբլ բրոքինգի գործունեության հետ առընչություն չունի։
Աշխատավարձը՝ աճող և մրցակցային + բոնուսային համակարգ։
Պարտականություններ
- Լոգիստիկ բոլոր գործառույթների կազմակերպում և վերահսկում,
- Շուկայի անըդհատ ուսումնասիրություն և թիրախային ընկերությունների հայտնաբերում,
- Համագործակցող ընկերությունների հետ կապի ստեղծում, պահպանում, բանակցությունների վարում, պատվերների ստացում,
- Բեռների բեռնափոխադրման գործընթացների կազմակերպում,
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում գործընկեր կազմակերպությունների հետ,
- Անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
- Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Տրամաբանություն, ճարպկություն,արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office և Internet,
- Մաթեմատիկական տարրական գիտելիքներ և տրամաբանություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ցանկալի է որոշակիորեն ծանոթ լինել մարքեթինգին և գործիքներին,
- Հաճախարդներին սպասարկելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-19։00։
Աշխատանքը մշտական է։
«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա: