
Գրասենյակային աշխատակցուհի
Clever Logistics and transport LLC
Նկարագրություն
Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր թիմը։
Անհրաժեշտ են իգական սեռի երիտասարդ, ակտիվ, սկսնակ կադրեր:
Մենք 0-ից սովորեցնում ենք, եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին։
Աշխատավարձը՝ աճող և մրցակցային։
Պարտականություններ
- Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում
- Համագործակցող ընկերությունների հետ կապի պահպանում,
- Բեռների բեռնափոխադրման գործընթացների կազմակերպում
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում գործընկեր կազմակերպությունների հետ
- Պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- համակարգչային գիտելիքներ MS Office և Internet,
- մաթեմատիկական տարրական գիտելիքներ և տրամաբանություն
- թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը մշտական է, Երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-19։00 ։
«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա: