Գրաֆիկ դիզայնի դասախոս
Elbakyan Educational Complex
Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է համագործակցության 🚀
Կրթահամալիրը, ընդլայնելով իր մասնագիտական թիմը, նոր մասնաճյուղի համար, փնտրում է գրաֆիկ դիզայնի դասախոս, ով պատրաստ է փոխանցել իր գիտելիքներն ու փորձը և ապահովել ժամանակակից ու պրակտիկ ուսուցում դիզայնի ոլորտում։
📌 Հիմնական պարտականություններ
• Դասապրոցեսի պլանավորում և կազմակերպում
• Դասավանդում՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
• Գործնական առաջադրանքների մշակում, հանձնարարում և ստուգում
• Ուսանողների առաջընթացի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովում
• Քննությունների կազմակերպում և անցկացում
• Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում
📌 Պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• Գրաֆիկ դիզայնի ոլորտի փորձ
• Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերի իմացություն
• CorelDRAW ծրագրի իմացություն
• Դիզայնի հիմունքների (գունային տեսություն, կոմպոզիցիա և այլն) իմացություն
• Google Sheets-ից օգտվելու կարողություն
• Ուսանողները չեն դիտարկվում
📌 Առավելություն կտրվի
• Adobe InDesign ծրագրի իմացությանը
• Digital drawing հմտություններին
• Դասավանդման լրացուցիչ փորձին
• Օտար լեզուների իմացությանը
📌 Անձնական որակներ
• Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
• Զարգացած հաղորդակցման հմտություններ
• Հստակ, գրագետ և հասկանալի խոսք
• Կազմակերպչական հմտություններ
• Համբերատարություն, աշխատասիրություն և ինքնուրույնություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Ներկայանալի արտաքին տեսք
📌 Աշխատանքային պայմաններ
• Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
• Աշխատավարձը՝ գործարքային
📩 Եթե ցանկանում եք միանալ զարգացող կրթական միջավայրի և ձեր փորձով նպաստել նոր մասնագետների ձևավորմանը՝ ուղարկեք Ձեր CV-ն։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։
Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։
📚 Մենք դասավանդում ենք՝
-
WEB ծրագրավորում
-
Python ծրագրավորում
-
Գրաֆիկ դիզայն
-
UX/UI դիզայն
-
3D մոդելավորում
-
Ինտերիեր դիզայն
-
Ռոբոտաշինություն
-
Լուսանկարչություն
-
ՍՄՄ
-
Օտար լեզուներ
-
Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)
Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։
Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։
📍 Կոնտակտային տվյալներ
Հասցեներ՝
-
ք. Երևան, Րաֆֆու 19
-
ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center
Հեռախոս՝ 096 88 88 44