Գրաֆիկ դիզայներ
Vedi Alco
Նկարագրություն
«Վեդի-Ալկո» ընկերությունը աշխատանքի է հրավիրում Գրաֆիկ դիզայների:
Պարտականություններ
- Փաթեթավորման նյութերի, պիտակների, տուփերի դիզայնի նախագծում
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում
- Ստեղծագործական դիզայնի գաղափարների մշակում
- Գովազդային նյութերի, պաստառների պատրաստում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ առնվազը 3 տարի
- Corel Draw ծրագրի գերազանց իմացություն
- Դիզայներական այլ ծրագրերի իմացություն
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների իմացություն
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ ժ. 09:00-18:00
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: