Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

Duson

Location: Ararat
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR, Art, Design
Deadline:
11/28/2026

Նկարագրություն

Մեր թիմը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու Գրաֆիկ դիզայների՝ երկարաժամկետ համագործակցության համար։

Հիմնական պարտականություններ

  • Social Media հրապարակումների և Story-ների դիզայնի պատրաստում
  • Գովազդային արշավների վիզուալների ստեղծում
  • Web banner-ների և կայքի համար գրաֆիկական նյութերի պատրաստում
  • POS և տպագիր նյութերի ձևավորում
  • Ակցիաների և հատուկ նախագծերի վիզուալների մշակում
  • Գոյություն ունեցող դիզայնների ադապտացում տարբեր չափերի և ֆորմատների

Պահանջվող հմտություններ

  • Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի վստահ տիրապետում
  • Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Digital և Social Media ձևաչափերի լավ իմացություն
  • Տպագրական նյութերի պատրաստման փորձ
  • Typography-ի, կոմպոզիցիայի և գունային համադրությունների լավ զգացողություն
  • Արագ և որակյալ աշխատելու ունակություն
  • Feedback-ի հիման վրա արագ փոփոխություններ կատարելու պատրաստակամություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու կարողություն
  • AI design գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
  • Աշխատանքային ժամեր՝ 09:30–18:30
  • Աշխատավայր՝ ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 42

Եթե սիրում եք ստեղծագործական աշխատանք, ունեք դիզայնի լավ ճաշակ և ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն։

Company օverview
address
Number of employees
151-500
Phone
Phone
033105047

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:

Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:

Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:

Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media