Գրաֆիկ դիզայներ
Sixty
Նկարագրություն
Sixty խանութների ցանցը փնտրում է փորձառու և ստեղծագործ Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի բրենդի տեսողական հաղորդակցության ու գովազդային նյութերի ստեղծմանը։ Եթե ունեք դիզայնի ոլորտում փորձ, ստեղծագործ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն, սիրով կսպասենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
-
Սոցիալական մեդիայի համար գրաֆիկական նյութերի և գովազդային վիզուալների պատրաստում։
-
Գովազդային արշավների և մարքեթինգային նախագծերի դիզայնի իրականացում։
-
Տպագրական նյութերի, պաստառների, բաներների և այլ գովազդային նյութերի ձևավորում։
-
Բրենդի տեսողական ոճին համապատասխան դիզայնի մշակում և պահպանում։
-
Աշխատանք մարքեթինգի թիմի հետ՝ ստեղծագործ գաղափարները տեսողական լուծումների վերածելու նպատակով։
Պահանջներ
-
Գրաֆիկ դիզայների աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի։
-
Պորտֆոլիոյի առկայություն։
-
Գեղագիտական ճաշակ, ստեղծագործ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
-
Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջադրանքները սահմանված ժամկետներում կատարելու կարողություն։
-
Թիմում աշխատելու և առաջադրանքներին պատասխանատու մոտեցում ցուցաբերելու հմտություններ։
-
Մարքեթինգային և գովազդային դիզայնի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային օրեր, ժամեր՝
- Աշխատանքը շաբաթական 3 օր՝ գրասենյակում։
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–18:00։
- Աշխատավարձ՝ սկսած 150,000 ՀՀ դրամից՝ կախված փորձից և մասնագիտական հմտություններից։
- Աշխատանք ստեղծագործ և համագործակցային թիմում։
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն։