Get our free app. It won't take up space on your device

Գրաֆիկ դիզայներ

ODD Craft

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 150,000-250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR, Art, Design
Deadline:
8/12/2026

Նկարագրություն

ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին՝ ստեղծելու ժամանակակից և արդյունավետ վիզուալ լուծումներ գովազդային նախագծերի համար։

Պարտականություններ

  • Արտաքին և ներքին գովազդի, տպագիր և այլ գովազդային նյութերի դիզայնի մշակում,
  • Վիզուալ կոնցեպտների և ստեղծագործական լուծումների ստեղծում,
  • Տպագրության և արտադրության համար տեխնիկապես պատրաստ ֆայլերի պատրաստում,
  • Դիզայնների համապատասխանեցում տեխնիկական և արտադրական պահանջներին,
  • Նախագծերի իրականացում սահմանված ժամկետներում՝ համագործակցելով նախագծային և արտադրական թիմերի հետ։

Պահանջներ

  • Adobe Illustrator, Photoshop, CorelDRAW ծրագրերի գերազանց իմացություն,
  • Գրաֆիկ դիզայնի հիմնարար սկզբունքների՝ կոմպոզիցիայի, տիպոգրաֆիկայի, գունային համակարգերի լավ իմացություն,
  • Ստեղծագործական մտածողություն և ուշադրություն դետալների նկատմամբ,
  • Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

ODD Craft — նորարար լուծումներ ստեղծելու Ձեր հնարավորությունը։

Company օverview
address
Address
Ադոնցի 10/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 77 282474

ODD Craft

ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:

ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․

  • Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
  • Ստենդների պատրաստում
  • Տաղավարների պատրաստում և տեղադրում
  • Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
  • Ծավալային տառերի պատրաստում
  • Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
  • Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
  • Օրգանական ապակուց դետալների պատրաստում
  • Լազերային կտրում
  • Դիզայն տպագրություն
  • Ալյուկաբոնդի երեսպատում
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media