Գրաֆիկ դիզայներ
101Residence
Նկարագրություն
Մեր կառուցապատող ընկերությունը փնտրում է ստեղծագործ և պատասխանատու գրաֆիկ դիզայների՝ թիմին միանալու համար, ով ոչ միայն կստեղծի գեղեցիկ վիզուալներ, այլև կկարողանա դրանք վերածել ժամանակակից, դինամիկ և վաճառող կոնտենտի։
Պարտականություններ
- Մշակել գովազդային և մարքեթինգային նյութերի դիզայն (բաներներ, պաստառներ, սոց. ցանցերի վիզուալներ)
- Ստեղծել և պահպանել ընկերության բրենդային ոճը
- AI-ի միջոցով ստեղծել տարբերվող visual-ներ, video content և animation-ներ
- Աշխատել մարքեթինգի և վաճառքի թիմերի հետ
- Պատրաստել տպագրական և թվային նյութեր
- Մշակել անշարժ գույքի նախագծերի վիզուալ ներկայացումներ
Պահանջներ
- Գրաֆիկ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ
- AI գործիքների վստահ և շգերազանց տիրապետում՝ դիզայնի և վիդեո կոնտենտի ստեղծման գործընթացում
- Adobe Photoshop, Illustrator (InDesign-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Ստեղծագործ մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամկետների պահպանում և թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Աշխատանք գրասենյակից
- Կայուն և զարգացող ընկերություն
- Մրցունակ աշխատավարձ (քննարկելի)
Ընկերությունը կառուցապատման ոլորտում վստահելի և կայացած գործընկեր է, որը հաջողությամբ իրականացրել է բազմաբնակարան և բնակելի նշանակության մի շարք շինարարական նախագծեր։ Այն առանձնանում է բարձրորակ շինարարական աշխատանքներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով և կառուցապատման յուրաքանչյուր փուլում խիստ վերահսկողությամբ։
Կառուցապատողը կարևորում է ինչպես շենքերի արտաքին տեսքը, այնպես էլ ներքին հարմարավետությունը՝ ապահովելով բնակիչների համար անվտանգ, ամուր և երկարաժամկետ արժեք ներկայացնող բնակելի միջավայր։ Իր գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է վստահելի հեղինակություն՝ պահպանելով պայմանավորված ժամկետները և առաջարկելով շուկայում մրցունակ ու արդար գնային քաղաքականություն։