Գրաֆիկ դիզայներ
Flash Petrol
Նկարագրություն
Փնտրում ենք տեխնիկական մտածողությամբ գրաֆիկ դիզայների, ով կզբաղվի ոչ միայն վիզուալ նյութերի ստեղծմամբ, այլև չափագրումներով, տարածքների մոդելավորմամբ և Event Setup-ների 3D ռենդերներով։
Պարտականություններ
- Մշակել միջոցառումների դիզայն՝ բեմ, տաղավար և այլ բրենդավորված հատվածներ,
- Իրականացնել տարածքների չափագրումներ և գծագրումներ՝ պլաններ, ֆասադային տեսքեր (elevation), տեխնիկական գծագրեր,
- Ստեղծել 3D մոդելներ և ռենդերներ՝ միջոցառումների նախագծման և ներկայացման համար,
- Համագործակցել արտադրության և տեխնիկական թիմերի հետ՝ ապահովելու դիզայնի իրագործելիությունը,
- Աջակցել մարքեթինգային թիմին՝ անհրաժեշտ վիզուալների պատրաստման աշխատանքներում,
- Մշակել վիզուալ կոնտենտ՝ սոցիալական մեդիայի, կայքերի, տպագիր և թվային տարբեր գովազդային հարթակների համար,
- Աշխատել բրենդային և գրաֆիկական նյութերի հետ ՝ բաներներ, փրոփեր և ամենատարբեր տպագրական նյութեր,
- Իրականցնել մարքեթինգային և հաղորդակցական արշավների վիզուալ ձևավորումը՝ սոցիալական մեդիայի, արտաքին գովազդի և թվային հարթակների համար։
- Աշխատել բրենդբուքի և գրաֆիկական ուղեցույցերի շրջանակում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ գրաֆիկ կամ տեխնիկական դիզայնի ոլորտում (առնվազն 5-7 տարի),
- Տիրապետել ծրագրերի՝ Adobe Photoshop / Illustrator, SketchUp, AutoCAD, կամ 3ds Max / Blender (առնվազն մեկը պարտադիր), ռենդերինգի ծրագրերի իմացություն, վեբ/UX դիզայնի փորձը կդիտվի առավելություն,
- Figma ծրագրի իմացություն,
- Ճշգրիտ չափագրումների և տարածական մտածողության ունակություն,
- Ստեղծագործ մոտեցում և թիմային աշխատանքի կարողություն։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․