
Գրաֆիկ դիզայներ
«ELECTRICA GROUP» LLC
Նկարագրություն
«Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը մարկետինգի թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում կրեատիվ, մոտիվացված, պատասխանատու գրաֆիկ դիզայների։
Պարտականություններ
- Ընկերության մարկետփլեյսերի(WB, Ozon և այլ) համար ապրանքային քարտերի ստեղծում, փոփոխում և բարելավում (Photoshop, Illustrator, Figma ու համանման ծրագրեր),
- Գրաֆիկական նյութերի մշակում՝ պիտակներ ու բրենդինգի (լոգոների նախագծում և իրականացում) այլ տարրեր, ներքին և արտաքին գովազդի նյութերի ստեղծում՝ բաններներ,
- Մասնակցություն արտադրանքի դիզայնի նախագծմանը ` նախնական գաղափարից մինչև արտադրական նախատիպ,
- Արտադրական թիմի հետ համագործակցում՝ տեխնիկական ֆայլերի ու արտադրության պահանջների ճշգրտման նպատակով,
- Գովազդային նյութերի պատրաստման, իրականացված աշխատանքների նկարների մշակման ընթացքում աջակցում (Ֆեյսբուք, ինստագրամ, TikTok), տպագիր նյութերի պատրաստում (ֆլայերներ, կատալոգներ, բուկլետներ, փաթեթավորում, պաստառներ, ինդոր բրենդինգ),
- Կորպորատիվ և ներքին դիզայն (հրավիրտոմսեր, շնորհավորական նյութեր, թիմային նյութեր, միջոցառումների վիզուալներ),
- Ընկերության վաճառքի բաժնից ստացված ապրանքների դիզայնի և գծագրերի պատրաստում,
- Համակարգված աշխատանք կոնտենտ ստեղծողի և գովազդի թիմի մյուս անդամների հետ՝ լավագույն արդյունք ապահովելու համար,
- Ստեղծագործական մոտեցում ՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար,
- Ընկերության պահանջներից ելնելով այլ դիզայներական աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Գրաֆիկական դիզայնի ոլորտում փորձը պարտադիր է,
- Դիզայնի ծրագրերի գերազանց իմացություն՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDraw, InDesign, After Effects, Premiere Pro (3D MAX, Autodesk, AutoCAD ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- AI գործիքներ՝ Midjourney, Canva AI, Runway, D-ID, Adobe Firefly և այլն, փոքր անիմացիաների ստեղծման համար (հարթագծային անիմացիաներ, շարժվող վիզուալներ),
- Ստեղծագործական միտք, ճկուն և արագ արձագանք առաջադրանքներին՝ պլանավորված և արտահերթ նախագծերի շրջանակում,
- Ճշտապահություն և կազմակերպվածություն, ժամկետները պահպանելու և թիմային աշխատանքի ունակություն,
- Տարբեր նախագծերի վրա միաժամանակ աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի։
Առավելություններ
- Թիմային միջոցառումներ և հանդիպումներ,
- Պրոդուկտների մասին թրեյնինգներ,
- Աշխատակիցների համար զեղչեր,
- Երիտասարդ կոլեկտիվ և աշխատանքային միջավայր,
- Կարիերայի աճի հնարավորություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։
Կարևոր է իմանալ նաև, որ նշված է մաքուր, վճարման ենթակա աշխատավարձը (հարկումից հետո)։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականն ու կատարված աշխատանքները (պորտֆոլիո)։
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ
«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։
Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։
Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։
Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։