
Գրաֆիկ դիզայներ
Oval plastic
Նկարագրություն
Փնտրում ենք կրեատիվ և վառ անհատականության՝ մեր արտադրությանը կից գործող տպարանում դիզայներական և նախատպագրական աշխատանքների կատարման համար:
Պարտականություններ
- Հասկանալ հաճախորդի պահանջները և մշակել դրանց համապատասխան դիզայներական կոնցեպտներ,
- Կատարել նյութերի նախատպագրական աշխատանքներ,
- Ծանոթանալ տպագրական սարքերի աշխատանքներին և տեխնոլոգիական հնարավորություններին,
- Հետևել տպագրությանը,
- Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում և առաջարկել նորարարական լուծումներ,
- Մշակել ինտերակտիվ դիզայներական լուծումներ:
Պահանջներ
- Մասնագիտական համապատասխան կրթություն և որակավորում,
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն,
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,
- Թիմային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է, հեռահար տարբերակը չի դիտարկվում:
«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը զբաղվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկե և թղթե տարաների արտադրությամբ և տպագրությամբ: