
Գրաֆիկ դիզայներ
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR ընկերության գործընկեր մարքեթինգային կազմակերպության համար փնտրում ենք փորձառու Գրաֆիկ Դիզայներ։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիա, կայք, տպագիր նյութերի դիզայնի մշակում,
- Գովազդային բովանդակության և բրենդինգի դիզայն,
- Հաճախորդի պահանջներին համապատասխան դիզայնի առաջարկներ,
- Մարքեթինգի և բովանդակության թիմի հետ սերտ համագործակցություն,
- Բրենդբուքի պահպանում և զարգացում։
Պահանջներ
- Դիզայնի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Adobe Illustrator, Photoshop, InDesign ծրագրերի գերազանց իմացություն,
- Կրեատիվ մտածողություն և մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Ժամանակի կառավարում և մի քանի նախագծի վրա միաժամանակ աշխատելու ունակություն,
- Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Ոլորտը՝ Մարքեթինգային ընկերություն,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00 – 18:00,
Աշխատանքի վայրը՝ Երևան, Օրբելի 45։
Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: