
Գրաֆիկ դիզայներ
"Մաքուր Տուն" ՍՊԸ
Նկարագրություն
«Մաքուր տուն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բազային գիտելիքներով, վառ և կրեատիվ մտածելակերպով Գրաֆիկ դիզայների։
Պարտականություններ
- Պատրաստել ընկերության մարքեթինգային, գովազդային նյութերը,
- Ներկայացնել սեփական առաջարկները նախագծի վերաբերյալ,
- Սոց․ կայքերի համար նախատեսված նյութերի ստեղծում,
- Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները։
Պահանջներ
- Adobe Photoshop ծրագրի լավ տիրապետում,
- Adobe iIlustrator ծրագրի լավ տիրապետում,
- Corel Draw ծրագրի լավ տիրապետում,
- Սոց․ մեդիայի համար աշխատելու փորձ,
- Տպագրական ֆայլերի (լոգո, բաներ, պոստեր, բրոշուր) հետ աշխատելու փորձ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ
«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 66 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն: Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: