
Գրաֆիկ Դիզայներ
"Barsis" LLC
BARSIS LLC աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԵՐԻ:
Աշխատանքի նկարագիր`
- Նախագծերի դիզայնի մշակում` կորպորատիվ ոճին համապատասխան
- Մասնակցում նախագծերի քննարկմանն ու նոր գաղափարների առաջարկում
- Իրականացնի բոլոր դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկից (Գրաֆիկական բաններների, թռուցիկների, բրոշուրների պրեզենտացիաների պատրաստում)
- Դիզայնի և տպագրության համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասավորում, դասակարգում և թարմացում
- Անհրաժեշտության դեպքում նյութերի որոնում և ձեռքբերում համացանցից
- Հաշվետվություն ներկայացնի ղեկավարին կատարվարված աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ
Որակավորում`
- Դիզայների կամ հարակից մասնագիտությունների առնվազն բակալավրի որակավորում
- Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն
- Ժամանակի կառավարման հմտություն
Հետադարձ կապ`
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրությունը նշված էլ. հասցեին:
Ինքնակենսագրության հետ ուղարկել նաև ձեր աշխատանքների պորտֆոլիոն:
Խնդրում ենք դիմեն միայն վերը նշված պայմաններին համապատասխան մասնագետները:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: