Get our free app. It won't take up space on your device

Տվյալների վերլուծման մասնագետ

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Salary:
Monthly 250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Industry: Logistics, Transportation
Green job
Deadline:
10/4/2026

Նկարագրություն

Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունը փնտրում է GPS մոնիտորինգի մասնագետի, ով կապահովի ընկերության տրանսպորտային միջոցների և հատուկ տեխնիկայի տեղաշարժի, շահագործման և վառելիքի օգտագործման վերահսկողությունը։

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի GPS համակարգերի ամենօրյա մոնիտորինգ։
  • Վերահսկել տրանսպորտային միջոցների տեղաշարժը, երթուղիները, կանգառները և աշխատանքային ժամերը։
  • Հետևել տեխնիկայի և տրանսպորտային միջոցների նպատակային օգտագործմանը։
  • Վերահսկել սահմանված երթուղիներից շեղումները և ոչ աշխատանքային ժամերին տեղաշարժերը։
  • Վերահսկել վառելիքի լիցքավորման և ծախսի տվյալները՝ հայտնաբերելով հնարավոր անհամապատասխանությունները։
  • Համեմատել GPS համակարգի տվյալները վարորդների և պատասխանատու անձանց ներկայացրած տեղեկությունների հետ։
  • Պատրաստել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ։
  • Վերլուծել մեքենաների և հատուկ տեխնիկայի աշխատանքային ժամերը, վազքը և պարապուրդի ժամանակը։
  • Հայտնաբերել կասկածելի կամ ոչ ստանդարտ տեղաշարժերը և դրանց վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին։
  • Վերահսկել GPS սարքերի տեխնիկական աշխատանքը և խնդիրների դեպքում կազմակերպել դրանց վերականգնումը համապատասխան մասնագետների միջոցով։
  • Թարմացնել տրանսպորտային միջոցների, վարորդների և GPS համակարգի տվյալների բազան։
  • Համագործակցել ավտոպարկի պատասխանատուի, գլխավոր մեխանիկի, անվտանգության ծառայության և շինհրապարակների պատասխանատուների հետ։
  • Մասնակցել ավտոպարկի շահագործման և վառելիքի ծախսերի օպտիմալացման գործընթացներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տեխնիկական, ՏՏ, լոգիստիկայի, տրանսպորտի կամ հարակից ոլորտում։
  • GPS մոնիտորինգի, ավտոպարկի կառավարման կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • GPS մոնիտորինգի ծրագրերի և համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • MS Office, հատկապես Excel ծրագրի լավ իմացություն։
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման կարողություն։
  • Տեխնիկական խնդիրները հասկանալու և համապատասխան մասնագետին փոխանցելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
  • Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media