Գործավարուհի, կադրային օպերատոր
ԴՈՌՄԵՆ
Նկարագրություն
«Դոռմեն» ՍՊԸ մասնագիտացած է սեկցիոնալ, շերտավոր, հակահրդեհային, ավտոտնակների և այլ տարածքների համար նախատեսված դարպասների, տեխնիկական և հակահրդեհային դռների, ինչպես նաև բակային տարածքների ուղեփակոցների (шлагбаум) արտադրության ոլորտում։
«Դոռմեն» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Գործավարուհու։
Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արցախի փ․, 63/1
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 9։00-18։00, շաբաթ օրը՝ կրճատ,
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին և համապատասխանաբար համագործակցել բոլոր ստորաբաժանումների հետ,
- Վարել Ընկերության փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ կադրային, համակարգել և պահպանել փաստաթղթերը էլեկտրոնային և թղթային տարբերակներով,
- Նամակագրության վարում,
- Անմիջական Ղեկավարի կողմից հանձնարարվող ադմինիստրատիվ այլ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ ԱՕ իմացություն կդիտվի որպես առավելություն,
- Սովորելու պատրաստակամություն,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Գրագետ հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
«Դոռմեն» Ընկերությունը զբաղվում է՝ սեկցիոն և ռոլետային դարպասների արտադրությամբ և տեղադրումով, արգելափակոցների ներմուծմամբ և տեղադրումով, մետաղական դարպասների համար նախատեսված ավտոմատացման համակարգերի վաճառքով և տեղադրումով, ինչպես նաև հակահրդեհային, տեխնիկական, սառնարանային դռների, հակահրդեհային վարագույրների ներմուծմամբ։ Պահեստային և արտադրական տարածքների տեխնիկական կահավորմամբ և համապարփակ լուծումներով։
Ընկերությունը հանդիսանում է Իտալական Nice, Ռուսական Doorhan, և Չինական Joytech/Doorman ապրանքանիշների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։