Գործավարուհի
SIL CAPITAL LLC
Նկարագրություն
ՍԻԼ ԿԱՊԻՏԱԼ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործավարուհու:
Պարտականություններ
- Էլեկտրոնային և հեռախոսային հաղորդակցություն (ընդունել և կատարել հեռախոսազանգեր, ուղարկել և պատասխանել էլեկտրոնային նամակներին)
- Ընկերության փաստաթղթաշրջանառության և արխիվացման իրականացում
- Նամակագրություն և անհրաժեշտության դեպքում` թարգմանությունների կատարում
- Հանդիպումների կազմակերպում
- Ընկերության գործընկերների և հյուրերի դիմավորում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (ցանկալաի է, բայց պարտադիր չէ)
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն՝ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint, Outlook) փաթեթի լավ իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
- Կազմակերպվածություն, կարգապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժ․ 09։00 - 18։00, ընդմիջում՝ ժ․ 13։00 - 14։00։
ՍԻԼ ԿԱՊԻՏԱԼԸ Հայաստանի տնտեսության զարգացման գործում առաջատար դիրք զբաղեցնող ընկերություն է։ Այն ներգրավված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող տասից ավելի ընկերությունների ռազմավարական կառավարման մեջ։
Լինելով Հայաստանի բիզնես ոլորտի ապացուցված առաջատարներից՝ ՍԻԼ ԿԱՊԻՏԱԼԸ համախմբում է արդեն կայացած ու հաջողակ բիզնես ընկերություններ՝ ունենալով 2000-ից ավել աշխատակիցներ և 900-ից ավել տեղական և արտասահմանյան գործընկերներ։