Գործավարուհի
Ervada LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում գործավարուհու, ով պատասխանատու կլինի կազմակերպության փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպման, գրագրության իրականացման և վարչական գործընթացների համակարգման համար։
Գործավարուհին կարևոր դեր ունի կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման մեջ՝ նպաստելով փաստաթղթերի ճշգրիտ մշակմանը, պահպանմանը և վերահսկմանը։
Պարտականություններ
-
Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում,
-
Մուտքային և ելքային նամակագրության ընդունում, գրանցում և վարում,
-
Գրությունների, հրամանների, ակտերի և արձանագրությունների կազմում և ձևակերպում,
-
Պայմանագրերին կից փաստաթղթերի պատրաստում և պահպանում,
-
Փաստաթղթերի դասակարգում, պահպանություն և արխիվացում,
-
Կադրային փաստաթղթաշրջանառության վարում,
-
Տարբեր մատյանների վարում և թարմացում։
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
-
Գործավարական կամ վարչական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-
Ուշադրություն մանրուքներին և կազմակերպվածություն,
-
Գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ,
-
Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա (կիրակի՝ ազատ), 09:00–18:00
Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
«Երվադա» ՍՊԸ-ն ստեղծվել է 2002 թվականին։ Տնօրենը՝ Մհեր Մխեյան։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, ներմուծմամբ և արտադրությամբ։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր արտադրատեսականուն, ինչպես նաև մեր կողմից իրականացվող ընթացիկ և ավարտված շինարարական նախագծերին։
https://ervada.am/