Գործավար - հաշվետար
SP NETWORK LLC
Նկարագրություն
Փնտրում ենք հաշվետարի՝ հաշվապահական փաստաթղթերի ստուգման և ընթացիկ գրասենյակային աշխատանքների համակարգման համար։
Աշխատանքային պարտականություններ
-
Հաշիվների և ինվոյսների ստուգում։
-
Գնառաջարկների պատրաստում։
-
Կայքում գների թարմացում։
-
Գրասենյակային և գործավարական աշխատանքների համակարգում։
-
Ղեկավարի կողմից տրված՝ աշխատանքին առնչվող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
-
Մասնագիտական կրթություն։
-
Համապատասխան ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
-
Համակարգչային հմտություններ, ՀԾ և MS Office ծրագրերի պարտադիր իմացություն։
Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00–18:00։
SP NETWORK-ը զարգացող ընկերություն է, որը զբաղվում է օպտիկամանրաթելային մալուխների և ցանցային սարքավորումների ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով։ Մենք համագործակցում ենք միջազգային արտադրողների հետ և առաջարկում ժամանակակից լուծումներ հեռահաղորդակցության և IT ոլորտում՝ ապահովելով որակ, վստահելիություն և երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների և թիմի համար։