Get our free app. It won't take up space on your device

Գործառնությունների գծով օգնական / վարորդ

Teach For Armenia

Industry: Logistics, Transportation
Deadline: 5/23/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Մեր մասին.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կվերափոխեն պատկերացումները ամբողջ երկրում երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է բոլոր մակարդակներում գործող առաջնորդների աջակցությունը՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում մեր կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է մեր աշակերտներին, նրանց համայնքները, մեր ծրագրի շրջանավարտներին, պետական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:

Պաշտոնում ստանձնած դերը.

Գործառնությունների գծով օգնականը նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Գործառնությունների թիմին, վարում է կազմակերպության ավտոմեքենաները համայնքներ կատարվող այցերի կամ այլ նպատակներով, իրականացնում է կազմակերպության ավտոմեքենաների պահպանման և խնամքի աշխատանքները։

Աշխատանքային թիմը.

Գործառնությունների գծով օգնական/վարորդը հանդիսանում է Ֆինանսների և գործառնությունների թիմի անդամ։ Ֆինանսների և գործառնությունների թիմի կազմում են Ֆինանսների և գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարը և Գործառնությունների գծով օգնական/վարորդը։

Ձեր մասին.

«Դասավանդի′ր, Հայաստան»-ը կարող է լինել հենց Ձեզ տեղը, եթե Դուք ևս կարևորում եք այնպիսի աշխատավայրի ձևավորումը, որն առաջնորդվում է արժեքներով և միտված է առաջնորդության կատարելագործմանը։ Մեր թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ մենք ջանում ենք կյանքի կոչել դասարաններում և ողջ կրթական համակարգում: Սա նշանակում է, որ մեր անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել մեր «Քոչարին», հավատարիմ մնալ ամենաբարձր չափանիշներին, իսկ թերություններ թույլ տալիս ընդունել սեփական սխալները:

Պարտականություններ

  • Գործառնություններ (30%)
  • Սերտ աշխատանք Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ կազմակերպության կարիքների բավարարման նպատակով (գրասենյակային պարագաների գնումներ, գույքագրում, և այլն)
  • Սերտ աշխատանք Ֆինանսների և գործառնությունների գծով ղեկավարի հետ՝ նյութատեխնիկական ուղղությամբ բոլոր տեսակի պարտականությունների կատարման նպատակով (այդ թվում՝ պահեստի համակարգում և աջակցություն գույքագրումների ժամանակ)
  • Վարորդական պարտականություններ (50%)
  • Մատուցել հուսալի և անվտանգ վարորդական ծառայություններ Հիմնադրամի փոխադրամիջոցներով՝ դպրոցներ կատարվող այցերի և Հայաստանի տարածքում այլ աշխատանքային գործուղումների մեկնելիս «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի և այլ շահագրգիռ կողմերի փոխադրումն ապահովելու նպատակով
  • Դիմավորել կազմակերպության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին օդանավակայանում, ըստ անհրաժեշտության զբաղվել վիզաների կամ մաքսային պաշտոնական ընթացակարգերի կատարման հարցերով,
  • Ավտոմեքենայի պահպանման ու խնամքի աշխատանքներ (20%)
  • Ծախսերը կատարել հնարավորինս խնայողաբար, ապահովել տրանսպորտային միջոցի պատշաճ օգտագործումը, տրանսպորտային միջոցի տեղեկամատյանների ամենօրյա ճշգրիտ լրացումը, անհրաժեշտության դեպքում՝ տրանսպորտային միջոցի պահպանման վերաբերյալ հաշվետվությունների համար տվյալների տրամադրումը
  • Ապահովել կազմակերպության ավտոմեքենաների ամենօրյա խնամքը՝ ժամանակին կատարվող փոքր նորոգումների, խոշոր նորոգումների պլանավորման, շարժիչի յուղի ժամանակին կատարված թարմացումների, անվադողերի, արգելակների ստուգումների, մեքենայի լվացման և այլ եղանակներով։
  • Ավտովթարների դեպքում ապահովել սահմանված կարգերի համաձայն առաջին արձագանքման գործողությունների կատարումը։
  • Ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը և դրանց պատշաճ ժամանակին վերաթողարկումը (օրինակ՝ ավտոմեքենայի ապահովագրությունը)

ՀԻՇԵՑՈՒՄ. «Դասավանդի′ր, Հայաստան»-ն ընդլայնվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: Մեր գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ մեր թիմը պետք է դրսևորի ճկունություն: Մենք փնտրում ենք այնպիսի առաջնորդների, որոնք դրսևորում են դիմակայունություն և նոր իրավիճակների հարմարվելու ունակություն: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:

Պահանջներ

  • Հետեւողականություն մանրուքների նկատմամբ․ Մենք փնտրում ենք այնպիսի Գործառնությունների գծով օգնական/վարորդի, որն ունակ է ուշադիր լինել մանրամասների նկատմամբ, քանի որ այդ դերը ենթադրում է աջակցության ցուցաբերում մեր նյութատեխնիկական աշխատանքներին, որոնցում ներգրավված են մեծ թվով այլ շահագրգիռ կողմեր
  • Հաղորդակցություն․ Գործառնությունների գծով օգնական – վարորդի պարտականությունների մեջ մտնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների փոխադրումը, այդ պատճառով հաղորդակցման գերազանց հմտությունները պարտադիր են այս դերը ստանձնելու համար։
  • Կազմակերպվածություն․ Կարևոր է, որ Գործառնությունների գծով օգնական/վարորդը լինի կազմակերպված, որպեսզի պահպանի հստակ ժամանակացույց և սպասարկի բոլոր թիմերի անդամների երթևեկության կարիքները, ինչպես նաև մաքուր և հավաք վիճակում պահի պահեստը։

Հիմնական կարողություններից զատ՝ ակնկալվում են նաև հետևյալ որակավորումները․

  • Վարորդական իրավունքը և առնվազն 3 տարվա մասնագիտական վարորդական փորձը պարտադիր են,
  • Հայերենի վարժ տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչին տիրապետելը պարտադիր է,
  • Բակալավրի աստիճանը ցանկալի է։

Դիմելու կարգը.

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) ներկայացնել առցանց: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմումում խնդրում ենք նշել նրա անունը: Ձեր հայտադիմումի մեջ խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով):

Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման մեր հանձնառությունները

«Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել մեր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ մենք կրում ենք հավասար հնարավորությունների ապահովման հանձնառություն և ձգտում ենք ձևավորել ներառական միջավայր: Մեզ դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:

Spread the word! Share this job on social media