
Գործառնական տնօրեն (Chief Operating Officer – COO)
Bacon Product LLC
Նկարագրություն
Բեկոն Պրոդուկտը փնտրում է փորձառու և համակարգող Գործառնական Տնօրեն (COO), ով կղեկավարի մատակարարման շղթայի բոլոր օպերացիոն գործառույթները՝ ներառյալ գնումները, պահեստային համակարգը, ներքին և արտաքին լոգիստիկան, ինչպես նաև նախագծերի կառավարումը։ Նոր COO-ն միաժամանակ կխաղա կարևոր դեր կազմակերպության տարբեր ստորաբաժանումների խաչաձև համագործակցության ապահովման և գործադիր տնօրենի ռազմավարական առաջնահերթությունների գործնական իրագործման գործընթացում։
Պաշտոնի նպատակը
Ապահովել մատակարարման շղթայի ամբողջական համակարգումը՝ բարձրացնելով գործընթացների արդյունավետությունը, նվազեցնելով ծախսերը և ամրապնդելով բաժինների միջև համագործակցությունը։ Աջակցել տնօրինությանը ռազմավարական նախաձեռնությունների գործնական իրականացման, առաջնահերթ ծրագրերի համակարգման և կազմակերպությունում փոփոխությունների համադրման գործում՝ կատարելով ինտեգրատորային դերակատարում։
Պարտականություններ
1. Մատակարարման շղթայի համակարգում և ռազմավարական ուղղորդում
- Ղեկավարել և համակարգել արտադրության ամբողջական մատակարարման շղթան ապահովող գործող և ձևավորվող ստորաբաժանումների աշխատանքը,
- Աջակցել մատակարարման ռազմավարության ձևավորմանը՝ բիզնեսի աճի պլանների և արդյունավետության պահանջների համադրմամբ
2. Գործընթացների օպտիմալացում և տվյալահեն որոշումներ
- Ներդնել և համակարգել միատեսակ և մոնիտորինգի ենթակա գործընթացային մոտեցումներ,
- Ներդնել KPI-ներ, վերահսկել արդյունավետության և ծախսերի վերլուծական գործիքներ,
- Աշխատել ERP համակարգերի և համագործակցության գործիքների (1C, Bitrix24) հետ՝ ապահովելով թափանցիկություն և ավտոմատացում,
- Կառավարել ընթացիկ նախագծերը՝ ներառյալ ենթակառուցվածքային և օպտիմալացման նախաձեռնությունները:
3. Համագործակցություն, ինտեգրացիա և հաղորդակցություն
- Զարգացնել խաչաձև թիմային համագործակցությունը՝ հատկապես վաճառքի, ֆինանսների, արտադրության և ՄՌ-ի հետ,
- Համակարգել բաժինների միջև հաղորդակցության հոսքերը՝ նպաստելով միասնական նպատակների իրագործմանը,
- Իրականացնել CEO-ի կողմից ձևավորված ռազմավարական ծրագրերի և նախաձեռնությունների պրակտիկ համակարգումը:
4. Հաշվետվականություն և մասնակցություն ղեկավար թիմում
- Ներկայացնել պարբերական օպերացիոն հաշվետվություններ գործադիր տնօրենին,
- Մասնակցել ռազմավարական հանդիպումներին, որոշումների ընդունմանը և ռազմավարական նախաձեռնությունների համակարգմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է Տնտեսագիտության, Տեխնիկական կամ Բիզնեսի ոլորտում,
- 10+ տարվա փորձ մատակարարման շղթայի ոլորտում, որից առնվազն 5 տարին՝ ղեկավար պաշտոնում,
- Առնվազն 3 տարվա փորձ արտադրական ոլորտի մատակարարման շղթայում,
- Փորձ՝ բաժինների խաչաձև համագործակցության ապահովման և կազմակերպչական ինտեգրացիայի գործում,
- Տեխնիկական մտածողություն, գործընթացների օպտիմալացման փորձ,
- Տիրապետում ERP համակարգերին և համագործակցության գործիքներին (1C, Bitrix24),
- Բարձր մակարդակի հաղորդակցման, կառավարման և ռազմավարական մտածողության հմտություններ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք`
- Առաջնորդող դեր կազմակերպության օպերացիոն համակարգի կայացման և CEO-ի առաջնահերթությունների իրագործման համատեքստում,
- Համագործակցություն փորձառու թիմի և գործող բաժինների ղեկավարների հետ,
- Մրցունակ աշխատավարձային փաթեթ և բոնուսային մոտիվացիոն համակարգ,
- Զարգացման և ազդեցության իրական հնարավորություններ՝ ընկերության վերափոխման փուլում:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: