Get our free app. It won't take up space on your device

Գործակալական թիմի մենեջեր

AMARANOC.AM

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Real Estate
Deadline:
6/21/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նպատակասլաց, պատասխանատու և ակտիվ մենեջեր, ով կմիանա մեր գործակալական թիմին և կաջակցի ինչպես ներքին աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, այնպես էլ հաճախորդների հետ որակյալ համագործակցության ապահովմանը։

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ կապի հաստատում, կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
  • Հանդիպումների, ցուցադրությունների և գործնական քննարկումների կազմակերպում
  • Բանակցությունների վարում և համագործակցության պայմանների համաձայնեցում
  • Գործարքների և ընթացիկ գործընթացների համակարգում՝ սկզբից մինչև ավարտ
  • Պայմանագրերի կազմում և փաստաթղթաշրջանառության իրականացում
  • Թիմի աշխատանքային գրաֆիկների կազմում, կազմակերպում և վերահսկում
  • Թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկների ներկայացում
  • Շուկայի ուսումնասիրություն, մրցակիցների վերլուծություն և տվյալների հավաքագրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Թիմում և հաճախորդների հետ աշխատելու առնվազն 1 տարվա փորձ
  • Համակարգչային հմտություններ և CRM համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Հայերեն լեզվի գերազանց ,ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Հաղորդակցման , բանակցային և առաջնորդության հմտություններ

Հավելյալ նշումներ

  • Կայուն և զարգացող ոլորտում կարիերայի աճի հնարավորություն
  • Մրցունակ վարձատրության համակարգ
  • Աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր
  • Մասնագիտական զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն

Աշխատանքային գրաֆիկ՝ հինգ օր 10:00 - 19:00, մեկ օր` 10:00-14:00, հանգստյան օրերը ` լողացող

Company օverview
address
Address
Նարդոս 71Ա
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 611615

Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։

Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media