Get our free app. It won't take up space on your device

Գործադիր օգնական (Executive Assistant)

Job.am գործընկեր

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
12/18/2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված գործադիր օգնականի, ով կաջակցի ղեկավարին առօրյա աշխատանքներում, կհամակարգի փաստաթղթային, ֆինանսական և կազմակերպչական հարցերը։ Կարևորում ենք վստահելիությունը, ինքնուրույն աշխատելու կարողությունն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ։

Աշխատանքային պարտականություններ

  • Համակարգել տարբեր ոլորտների մասնագետների (իրավաբաններ, բանկային ոլորտի մասնագետներ, հաշվապահներ) հետ իրավական և հարակից աշխատանքները։
  • Աշխատել բանկային և այլ ֆինանսական փաստաթղթերի հետ։
  • Իրականացնել հարկային մարմինների հետ կապված անհրաժեշտ աշխատանքները։
  • Հետևել փաստաթղթերի վավերականության ժամկետներին և կազմակերպել դրանց թարմացման գործընթացը։
  • Կազմակերպել ուղևորությունների հետ կապված ընթացիկ աշխատանքները՝ ներառյալ ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումները և այլ կազմակերպչական հարցեր։
  • Վարել ծախսերի հաշվառում։
  • Անհրաժեշտության դեպքում աջակցել այլ ընթացիկ վարչական, կազմակերպչական և փաստաթղթային հարցերի լուծմանը։
  • Պատրաստել ամսական և տարեկան հաշվետվություններ։

Պահանջվող հմտություններ և անձնական որակներ

  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Անձնական տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու և գաղտնիությունը պահպանելու կարողություն։
  • Փաստաթղթաշրջանառության, պայմանագրերի և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի հիմնական գիտելիքներ և դրանց բովանդակությունը հասկանալու կարողություն։
  • Տարբեր կառույցների և մասնագետների հետ արդյունավետ հաղորդակցվելու և ընթացիկ հարցերը համակարգելու կարողություն։
  • Միաժամանակ մի քանի ընթացիկ հարցերի հետևելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և ժամկետները պահպանելու կարողություն։
  • Անհրաժեշտության դեպքում ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն։
  • Ֆինանսական կամ իրավաբանական կրթությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն։
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media