Get our free app. It won't take up space on your device

Գործադիր օգնական/ Ընդհանուր բաժնի մասնագետ

Grand Master

Industry: Administrative, Clerical
Deadline: 12/4/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ընդհանուր բաժնում մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։ Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողության և Ընկերության բնականոն աշխատանքի ապահովման համար։

Պարտականություններ

  • Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ,
  • Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով),
  • Վարել փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես՝ կազմակերպել դիմումների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի հաստատումը ղեկավարության կողմից։
  • Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա,
  • Իրականացնել վերահսկողություն տնօրենի հանձնարարականների կատարման նկատմամբ,
  • Կազմակերպել այցելուների ընդունելությունը։

Պահանջներ

  • Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
Company օverview
address
Address
ՀՀ, Ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8
address
Number of employees
1001+
Phone
Phone
091003556

«Գրանդ Մաստեր»-ն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը։

Բացի արտադրության բարձր որակից, մեծ ուշադրություն է դարձվում Ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Գրանդ Մաստեր ընկերությունն ունի ISO 9001 և ISO 14001 միջազգային ստանդարտների հավաստագրեր, ինչպես նաև անցել է EcoVadis համակարգով գնահատում:

2024 թ.-ին գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։ Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs

Spread the word! Share this job on social media