
Գնումների/տենդերների մասնագետ
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար» Ընկերությունը փնտրում է գնումների/տենդերների մասնագետ:
Պարտականություններ
- Ոլորտային տենդերների բացահայտում հնարավոր բոլոր հարթակների միջոցով:
- Հայտարարված տենդերներին պատշաճ մասնակցության ապահովում, մրցույթի հայտերի կազմում:
- Տենդերների գործընթացի համակարգում.փաթեթների պատրաստում, հայտերի ներկայացում, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցում
- Շուկայի վերլուծության աշխատանքների իրականացում՝ առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյակ լինելու և արձագանքելու համար:
- Պետական գնումների ոլորտի մշտական ուսումնասիրություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Տենդերների ընթացակարգերի վերաբերյալ նորմատիվաիրավական ակտերի իմացություն
- Առնվազն 1 տարվա փորձ
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը - երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: