Get our free app. It won't take up space on your device

Գնումների պատասխանատուի օգնական

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Procurment, Import, Export
Deadline: 12/25/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների պատասխանատուի օգնական, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության պաշտոնական գործընկերներից ներմուծվող ապրանքատեսակների ձեռքբերումը:

Պարտականություններ

  • Զարգացնել կապը Պաշտոնական գործընկեր-մատակարարների հետ՝ պահպանելով համագործակցության համակարգված մոտեցում:
  • Ապահովել համապատասխան ներմուծման պայմանագրերի կնքումը և վարումը:
  • Կազմել, վարել և պլանավորել վճարումների ժամանակացույցը:
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ապրանքների փոխադրումը և դրա հետ կապված փաստաթղթաշրջանառությունը:
  • Ապահովել ստացվող ապրանքների մաքսազերծման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթավորումը:
  • Կատարել 1C ծրագրում հաստիքից բխող աշխատանքներ՝ ապրանքների կոդերի մուտքագրում, համապատասխան հաշվետվությունների կազմում և այլն:
  • Իրականացնել հաշվետվությունների վերլուծում, մնացորդների գնահատում՝ ապրանքների պատվերների ծավալի ձևավորման համար:
  • Կազմել պատվերը, ստանալով տնօրենի հաստատումը իրականացնել անհրաժեշտ ձևակերպումները պայմանագրային մասին:

Պահանջներ

  • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
  • Հաշվապահական ծրագրերով աշխատանքի փորձ (1C-ի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • MS Office – ի լավ իմացություն, Exel-ի խորացված իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում

Հ.Գ. Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Company օverview
address
Address
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Number of employees
151-500
Phone
Phone
099690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free parking
Free parking
Company car
Company car
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media