Գնումների մասնագետ (տենդեր)
Lav Avto
Նկարագրություն
«Հույս-Մոտոր» ՍՊԸ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող գնումների մասնագետի։
Պարտականություններ
- Հայտարարված տենդերների և դրանց պայմանների ուսումնասիրություն ու վերլուծություն։
- Տենդերի պահանջներին համապատասխան ապրանքների և ապրանքային կոդերի ճշգրտում և տենդերներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում և մասնակցության գործընթացի կազմակերպում։
- Տենդերի հաղթանակից հետո անհրաժեշտ ապրանքների ամրագրման և պահեստավորման կազմակերպում։
- Պայմանագրերի պատրաստման գործընթացի կազմակերպում և մատակարարման ժամկետների վերահսկում և ակտերի պատրաստում։
- Ապրանքների մատակարարման կազմակերպում և վերահսկում, այդ թվում՝ մեկ պայմանագրի շրջանակում փուլային մատակարարումների համակարգում։
- Պաշտոնից բխող այլ աշխատանքների իրականացում և անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Համակարգչային ծրագրերի, մասնավորապես՝ MS Excel-ի և 1C-ի իմացություն։
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
- Ուշադրություն մանրուքներին, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Փաստաթղթերի հետ աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց վերահսկելու կարողություն։
- Տենդերների, գնումների կամ մատակարարումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 09:00 – 14:00 (մեկ շաբաթ աշխատանքային օր է շաբաթ օրը,հաջորդ շաբաթ՝ ոչ աշխատանքային)։
- Աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման։
- Ամսվա ընթացքում մինչև 4 ժամ անձնական նպատակով բացակայելու հնարավորություն:
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։