Գնումների մասնագետ
MegaTrade
Նկարագրություն
Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի գնումների կազմակերպման, տենդերներին մասնակցության ապահովման և կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության զարգացման համար։
Պարտականություններ
- Հետևել պետական գնումների և մասնավոր մրցույթների հայտարարություններին, ուսումնասիրել պահանջներն ու գնահատել մասնակցության նպատակահարմարությունը,
- Պատրաստել մրցութային փաստաթղթերն ու հայտերը՝ ապահովելով դրանց ամբողջական և ժամանակին ներկայացումը,
- Հետևել մրցույթների ընթացքին ու արդյունքներին, ապահովել անհրաժեշտ նամակագրությունն ու հաղորդակցությունը պատվիրատուների հետ,
- Նախապատրաստել պայմանագրերի կնքման փաստաթղթերը և հետևել պայմանագրային պարտավորությունների կատարմանը,
- Ուսումնասիրել շուկան, համեմատել մատակարարների գնառաջարկները, բանակցել գնման և մատակարարման պայմանների շուրջ,
- Ներգրավել կորպորատիվ հաճախորդների, բացահայտել նրանց պահանջարկը և ներկայացնել վառելիքի մատակարարման կոմերցիոն առաջարկներ,
- Վարել համապատասխան փաստաթղթաշրջանառությունը և պատրաստել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, կառավարման, իրավաբանության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տենդերային գործընթացների կազմակերպման և պայմանագրերի հետ աշխատանքի ոլորտում,
- Պետական գնումների ընթացակարգերի և համապատասխան էլեկտրոնային հարթակների իմացություն (armeps.am, e-auction.am, gnumner.am),
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում,
- Վերլուծական մտածողություն, բանակցային և կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվություն, ճշգրտություն և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
B2B վաճառքների փորձը և ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար