Գնումների մասնագետ
CPS General LLC
Նկարագրություն
Մեր ընկերությունը փնտրում է գնումների մասնագետի, ով պատասխանատու կլինի պետական և մասնավոր մրցույթներին կազմակերպության մասնակցության գործընթացի կազմակերպման, անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովման համար։
Պարտականություններ
-
Մրցույթների հայտարարությունների որոնում և ցուցակավորում,
-
Մրցույթների մասնակցության հայտերի կազմում, աճուրդների վարում,
-
Պայմանագրերի, համաձայնագրերի ստորագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
-
Գործընկերների հետ անհրաժեշտ նամակագրության վարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայոց լեզվի գերազանց, ռուսաց լեզվի լավ տիրապետում,
- Գործարար նամակագրության սկզբունքների տիրապետում,
- MS Office փաթեթի, հատկապես Excel-ի և Word-ի վարժ տիրապետում,
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և analytical (վերլուծական) մտածողություն։
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թվականին, երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված <փողոցային վաճառքը>: Հետխորհրդային իրականությունում տիրող անկայուն իրավիճակի պայմաններում, երբ նորանկախ պետությունները սկսեցին սեփական տնտեսություն ստեղծել, CPS-ն իր առջև գլխավոր նպատակներ դրեց, որոնք էլ մտան նրա հետագա գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների մեջ:
CPS-ը կատարում է հաճախորդների, գործընկերների եվ պետության առջև ստանձնած իր պարտավորությունները:
CPS-ն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ընկերությունն իր ձեռքը պահում է վառելանյութի համաշխարհային շուկայի զարկերակի վրա, հետևում է տենդենցներին եվ կիրառում դրանք սեփական գործունեության ընթացքում: