Գնումների մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:
Պարտականություններ
- Կազմակերպել շինարարական նյութերի, սարքավորումների, գործիքների, պահեստամասերի և այլ անհրաժեշտ ապրանքների գնումների գործընթացը։
- Ըստ ընկերության և շինհրապարակների պահանջների՝ իրականացնել անհրաժեշտ նյութերի և ծառայությունների որոնում։
- Հավաքագրել և համեմատել մատակարարների գնային առաջարկները։
- Իրականացնել մատակարարների ընտրություն և գնահատում՝ հաշվի առնելով գինը, որակը, մատակարարման ժամկետները և պայմանները։
- Բանակցել մատակարարների հետ գների, վճարման պայմանների, մատակարարման ժամկետների և այլ պայմանների շուրջ։
- Կազմակերպել պատվերների ձևակերպումը և դրանց կատարման վերահսկումը։
- Վերահսկել պատվիրած նյութերի ժամանակին մատակարարումը շինհրապարակներ կամ պահեստ։
- Համագործակցել պահեստի, հաշվապահության, շինհրապարակների պատասխանատուների, ճարտարագետների և արտադրական ստորաբաժանումների հետ։
- Վարել մատակարարների և գնումների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառում և փաստաթղթաշրջանառություն։
- Հետևել շինանյութերի շուկայի գներին և մատակարարման պայմանների փոփոխություններին։
- Ձևավորել և թարմացնել մատակարարների բազան։
- Մասնակցել տարեկան և ընթացիկ գնումների պլանավորման գործընթացին։
- Վերլուծել գնումների ծախսերը և ներկայացնել առաջարկություններ դրանց օպտիմալացման վերաբերյալ։
- Վերահսկել գնումների գործընթացի համապատասխանությունը ընկերության ներքին ընթացակարգերին։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի, կառավարման կամ հարակից ոլորտում։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա։
- Շինարարական ընկերությունում գնումների մասնագետի աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
- Համակարգչային բարձր գրագիտություն։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։