Գնումների մասնագետ
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ
Նկարագրություն
- Կազմակերպել և իրականացնել ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը։
- Ուսումնասիրել շուկան, հավաքագրել և համեմատել մատակարարների առաջարկները։
- Վարել բանակցություններ մատակարարների հետ և ձեռք բերել առավել շահավետ պայմաններ։
- Պատրաստել և վերահսկել գնման պատվերներն ու պայմանագրերը։
- Համագործակցել կազմակերպության տարբեր ստորաբաժանումների հետ՝ գնումների կարիքների ապահովման նպատակով։
- Վերահսկել մատակարարումների ժամկետներն ու որակը։
- Վարել անհրաժեշտ հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն։
Պարտականություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում)։
- Պարտադիր աշխատանքային փորձ պետական գնումների և տենդերների ոլորտում (առնվազն 3 տարի)։
- Պետական գնումների օրենսդրության և գնումների ընթացակարգերի գերազանց իմացություն։
- Գնումների ոլորտում առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն։
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և բանակցելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Կարիերայի աճի հնարավորություն։
- Կայուն աշխատանքային միջավայր։
- Բարեկամական և պրոֆեսիոնալ թիմ։
«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 250 ռելեական պաշտպանության 6-750 կՎ վահանակներ:
Ընկերությունը արտադրում է.
- Ռելեական պաշտպանության պահարաններ,
- Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ և 330-750 կՎ ենթակայանների համար,
- Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
- Նոր սերնդի տերմինալներ,
- Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
- Բաշխիչ սարքավորումներ,
- Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
- Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ,
- Հաճախականության կարգավորման սարքավորումներ,
- Սահուն թողարկման սարքավորումներ «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго», «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։