Get our free app. It won't take up space on your device

Գնումների մասնագետ

Noy Invest Holding

Industry: Architecture, Construction
Deadline: 6/19/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 250,000-300,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Նոյ Ինվեստ Հոլդինգը փնտրում է գնումների մասնագետի:

Պարտականություններ

  • Մատակարարների շուկայի վերլուծություն և մոնիթորինգ,
  • Անհրաժեշտ ընկերությունների հետ կապերի հաստատում և պահպանում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում,
  • Բանակցությունների վարում առկա մատակարարների հետ՝ մատակարարվող ապրանքների գների և ժամկետների շուրջ,
  • Շինարարական հրապարակներից պատվերների հավաքագրում՝ համաձայնեցնելով ինժեներների հետ,
  • Ապրանքի պատվերների ժամանակին կազմակերպում,
  • Մատակարարված ապրանքների ամբողջականության և համապատասխանության ստուգում,
  • Անհրաժեշտության դեպքում բեռնափոխադրումների կազմակերպում,
  • Գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա,
  • Շինարարական ոլորտում գնումների գործընթացի հստակ պատկերացում,
  • Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Համակարգչային գրագիտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Մեքենայի առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-15։00:

Company օverview
address
Address
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Number of employees
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media