
Գնումների մասնագետ
ՋԻՆՋ ՍՊԸ
Industry:
Procurment, Import, Export
Deadline:
5/16/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
Տեղական և միջազգային մրցութային ամբողջական փաթեթների պատրաստում, հանձնում/ներկայացում, ընթացքի հետևում, արդյունքների գնահատում։
Պարտականություններ
- Ինժեներական խորհրդատվական տեղական և միջազգային մրցույթներում համապատասխան ծրագրերի փնտրում,
- Մրցութային փաստաթղթերի և ծրագրի պահանջների մանրամասն ուսումնասիրում, վերհանում, վերլուծում,
- Ընտրված ծրագրի համար գործընկերոջ փնտրում, բանակցությունների վարում,
- Մրցութային ամբողջական փաթեթի կազմում՝ պահանջվող փաստաթղթերի պատրաստում,
- Նախամրցութային բանակցությունների կազմակերպում և անցկացում, ըստ անհրաժեշտության նաև գործուղում տվյալ երկիր,
- Մրցույթների տվյալների բազայի պարբերաբար լրացում, փաթեթի ընթացքի հետևում,
- Գործընկերների և մասնագետների տվյալների բազայի լրացում և դասակարգում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Ցանկալի է 2-3 տարվա փորձ համանման բնագավառում,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լիարժեք տիրապետում։
Հմտություններ
- Մտքերը կիրթ և գրագետ գրավոր շարադրելու ունակություն,
- Ժամանակը ճիշտ կառավարելու կարողություն,
- Բարենպաստ/գործնական կապեր ստեղծելու ունակություն,
- Արագ կողմորոշվելու և խնդիրները լուծելու կարողություն,
- Ինքնուրույն և թիմային աշխատանքի ունակություն,
- Ճշտապահություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․–ուրբ․՝ 9։00 – 18։00։
Company օverview
Website
JINJ Ltd provides consulting services in the fields of water supply, wastewater removal and treatment, irrigation, water resources protection and management.
See more