
Գնումների մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետների թիմը ընդլայնելու նպատակով` պայմանավորված նոր նախագծերով:
Պարտականություններ
- Վարել բանակցութուններ առկա մատակարարների հետ, ներգրավել նոր գործընկերների մատակարարվող ապրանքների գների և ժամկետների շուրջ
- Իրականացնել գնային հարցումներ և շուկայի ուսումնասիրություն
- Հավաքագրել պատվերները շինարարական հրապարակներից
- Իրականացնել լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
- Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
- Լրացնել պատվերները, ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել բեռնափոխադրում
- Հետևողական լինել գնումներին առնչվող բոլոլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր և այլն) ճիշտ և ժամանակին առկայությանը
- Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Աշխատանքային փորձ գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում 3+ տարվա, ինչպես նաև շինարարական ոլորտում գնումների գործընթացի հստակ պատկերացում (աշխատանքային փորձը ևս պարտադիր է)
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն)
Հավելյալ նշումներ
Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով «Գնումների մասնագետ»:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։