
Գնումների մասնագետ
Գոլդշին
Industry:
Procurment, Import, Export
Deadline:
6/18/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Salary:
500,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
Գոլդշին ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ:
Պարտականություններ
- Մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում արտաքին և ներքին շուկաներից ներկրվող ապրանքատեսականու մասին տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում,
- Անհրաժեշտ ապրանքների գնման պահանջների և առաջարկների մշակում,
- Ներմուծող, բեռնափորադրող ընկերությունների հետ կապերի հաստատում և պահպանում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում,
- Պահանջվող ապրանքների պատվերի կազմակերպում, ներկրման աշխատանքների իրականացում, տեխնիկական բնութագրերի ուսումնասիրություն և ներկայացում,
- Ներքին գնումների կազմակերպում,
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Լեզուների իմացություն/ռուսերեն, անգլերեն/,
- Ներմուծման բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում անհրաժեշտ փաստաթղթերի և տերմինաբանության իմացություն,
- Գործնական նամակարգրություն, բանակցություններ վարելու հնտություններ,
- MC office փաթեթի իմացություն,
- Ազնվություն, պատասխանատվություն,
- Թիմային աշխատանքի կարողություն,
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն,
- Վերլուծական մտածելակերպ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ. 6-օրյա, 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00,
Աշխատավարձը մինչև 500.000 ՀՀ դրամ՝ ֆիքսված աշխատավարձը և բոնուսները ներառյալ:
How to apply?