
Գնումների և ներմուծումների մասնագետ
AREX Co
Industry:
Sales, Business Development
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման և լոգիստիկայի կազմակերպում:
Պարտականություններ
- Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, արտադրական հումք-նյութերի մատակարարման գործընթացի կազմակերպում,
- Տեղական և արտաքին շուկայի մատակարարների ուսումնասիրություն, լավագույն մատակարարների բացահայտում` ելնելով լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններից,
- Տեղական և արտասահմանյան շուկաների ուսումնասիրում, լավագույն առաջարկի ընտրություն,
- Մատակարարման ամբողջ գործընթացի կազմակերպում և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
- Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
- Մատակարարների հետ վստահելի հարաբերությունների ստեղծում, պայմանավորվածությունների ձեռքբերում, մատակարարման կազմակերպում, մատակարարների հետ վճարումների համապատասխանության ստուգում,
- Ներմուծման և գնման գործընթացի հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, կոորդինացում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ շինարարական ոլորտում,
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնես կառավարում, մարքեթինգ կամ հարակից ոլորտներ),
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- MS Office-ի գերազանց իմացություն:
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: