
Գնումների և ներմուծման մասնագետ
Kharatyan Dental Shop
Նկարագրություն
Kharatyan Dental Shop ատամնաբուժական մասնագիտացված խանութ սրահին անհրաժեշտ է գնումների և ներմուծման մասնագետ՝ պարտադիր անգլերենի իմացությամբ։
Պարտականություններ
- Վարել բանակցություններ օտարերկրյա գործընկերների հետ և բեռնափոխադրող կազմակերպությունների հետ,
- Կատարել տնօրինության կողմից տրված բոլոր հանձնարարությունները ինչպիսիք են պատվերների կազմում, շուկայական գների ուսումնասիրություն և այլն,
- Կազմակերպել և հետևել պատվերների բեռնափոխադրման գործընթացին,
- Հետևողական լինել գնումներին առնչվող բոլոր փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր և այլն) ճիշտ և ժամանակին առկայությանը,
- Ներկայացնել հաշվետվություններ գնման հայտերի կարգավիճակի և կատարված գնումների վերաբերյալ,
- Ստուգել բոլոր պատվերների ամբողջականությունն ու համապատասխանությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր,
- Աշխատանքային փորձը ցանկալին է գնումների, մատակարարման և լոգիստիկայի ոլորտում,
- Բանակցելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային բարձր գրագիտություն (տարբեր ծրագրերի իմացություն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-ից 19։00, շաբաթ՝ 9։30- ից 15:00, կիրակի՝ հանգստյան օր:
Աշխատավարձը՝ 250.000 + բոնուսներ։
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 10 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։