
Գնումների և լոգիստիկայի մասնագետ
ARNDANE LLC
«Արնդանե» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գնումների և լոգիստիկայի մասնագետի։
Պարտականություններ
- Մշտապես ուսումնասիրել ընկերությանն անհրաժեշտ ապրանքատեսականին, համաձայն արտաքին և ներքին շուկաների,
- Վերահսկել ընկերությանն անհրաժեշտ ապրանքների մատակարարման և գնումների ամբողջական ընթացքը,
- Ներգրավել և բանակցել նոր մատակարարների հետ,
- Գնահատել առաջարկները,
- Իրականացնել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրերի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները,
- Վերլուծել տարբեր ընկերությունների լավագույն գնային և ապրանքային առաջարկները,
- Կազմել հաշվետվություններ ըստ պահանջի,
- Հետևել ներմուծման փաստաթղթերի պատշաճ ձևակերպմանը և տրանսպորտային փաստաթղթերին,
- Համակարգել մաքսային ընթացակարգերը՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը,
- Կազմակերպել փոխադրումների արդյունավետ երթուղիներ և վերահսկել բեռների տեղափոխման ծախսերը,
- Համագործակցել տրանսպորտային և լոգիստիկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ,
- Համագործակցել կազմակերպության տարբեր բաժինների հետ՝ ապահովելու համար տեղեկատվության հոսքն ու միասնական աշխատանքը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ներմուծման բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ, սննդի անվտանգության ոլորտի գիտելիքների առկայություն,
- Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում անհրաժեշտ փաստաթղթերի և տերմինաբանության իմացություն,
- Գործնական նամակարգրություն, բանակցություններ վարելու հնտություններ,
- MC office փաթեթի իմացություն,
- Էլեկտրոնային փոստի վարում,
- Վերլուծական մտածելակերպ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:30:
«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում, ներկայացնելով «Թոթլ Փիգ», սիրողական և ունիվերսալ ապրանքանիշը:
Ընկերությունն առաջնորդվում է «Որակյալ արտադրանք » կարգախոսով և արագ զարգանում է այս ուղղությամբ:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝
🔸 համակցված կերերի արտադրություն և վաճառք,
🔸 անասնաբուժական դեղորայքի և հավելումների ներմուծում:
«Արնդանե» ՍՊԸ-ն ունի փորձառու և բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում են անվճար մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ կերակրման նորմերի ճիշտ հաշվարկ
✔️ անասնաբուժական միջոցառումների արդյունավետ պլանավորման և պատշաճ իրականացում։