Գնումների բաժնի մասնագետ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետի։
Պարտականություններ
- Հավաքագրել ընկերության գնումների պահանջները։
- Կատարել հարցումներ, ստանալ գնառաջարկներ, հավաքագրել և պատրաստել համեմատական աղյուսակներ։
- Կազմել և գրանցել գնման պատվերները (Purchase Orders), ստուգել համապատասխանությունը հարկային հաշիվ ապրանքագրի հետ և մուտքագրել 1C:
- Պահպանել կապը գործող մատակարարների հետ, վերահսկել պատվերների կարգավիճակը և լուծել ընթացիկ խնդիրները։
- Հետևել, որ ապրանքները կամ ծառայությունները մատակարարվեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով։
- Թարմացնել մատակարարների տվյալների բազան, ապրանքացանկերը և գնացուցակները ERP/1C համակարգում և կատարել գնումների կատարման գործընթացի հետ կապված այլ անհրաժեշտ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի ոլորտում կամ գնումների որակավորված մասնագետի հավաստագիր,
- 1-2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office-ի, 1 C ծրագրի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն,
- Շինարարական ընկերությունում գնումների մասնագետի փորձը կդիտվի առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 – 18։00,
շաբաթ օրը՝ 9։00-14։00։ - Աշխատավայր՝ Արին-Բերդի 24/5, Էրեբունի վարչական շրջան։
Առավելություններ՝
- Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրման հնարավորություն
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: