
Գնումների բաժնի մասնագետ
Spayka LLC
Նկարագրություն
Սպայկա ՍՊԸ փնտրում է գնումներն իրականացվելու են գյուղատնտեսական, շինարարական, էլեկտրատեխնիկական, ջերմոցային և այլ ոլորտներում։
Պարտականություններ
- Կատարել տեղական և արտասահմանյան մատակարարներից ապրանքների ձեռքբերման և մատակարարման աշխատանքները,
- Գտնել անհրաժեշտ ապրանքները,
- Կատարել գնային մոնիթորինգ,
- Գտնել մրցունակ, բարձր որակի ապրանքներ, որոնք կհամապատասխանեն տվյալ ոլորտի կարիքներին,
- Կազմակերպել ձեռքբերման գործընթացը,
- Հետևել մատակարարման գործընթացի իրականացմանը։
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն,
- MS Office իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վերլուծություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվության զգացում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Գնումների ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: