
Գլխավոր տնօրենի օգնական
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Գլխավոր Տնօրենի Օգնական՝ միանալու մեր պրոֆեսիոնալ թիմին:
Պարտականություններ
- Հետևել նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին,
- Կազմել անհրաժեշտ փաստաթղթեր, հետևել փաստաթղթաշրջանառությանը,
- Կազմակերպել ժողովներ, հանդիպումներ, միջոցառումներ,
- Համակարգել Գլխավոր Տնօրենի աշխատանքային գրաֆիկը,
- Իրականացնել Գլխավոր Տնօրենի հանձնարարականները ամենօրյա գրաֆիկով,
- Գլխավոր տնօրենի գործուղումների և ուղևորությունների համար անհրաժեշտ գործընթացների կազմակերպում և համակարգում, համապաատսխան փաստաթղթերի փաթեթների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթության առկայություն հաղորդակցման կամ հարակից այլ ոլորտներում,
- Աշխատանքային փորձը բազմամարդ թիմում աշխատելու կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն․ դու տիրապետում ես ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռուսերենին և անգլերենին, քանի որ շփվելու ես միջազգային գործընկերների հետ։
- MS Office փաթեթի իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ․ դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ և լինել ուշադիր ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
- Սթրեսակայունություն. դու համակարգելու ես Գլխավոր տնօրենի աշխատանքը, ուստի կարևոր է լինել սթրեսակայուն և ունենալ հմտություն միաժամանակ մի քանի տարբեր գործառույթ իրականացնելու։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: