
Գլխավոր տնօրենի օգնական
«Զանգակ» հրատարակչություն
Նկարագրություն
«Զանգակ» հրատարակչությունն աշխատանքի է հրավիրում բարեկիրթ և ժպտադեմ Գլխավոր տնօրենի օգնականի, ով կապահովի հրատարակչության ընդունարանի ջերմ և հյուրընկալ մթնոլորտը։
Պարտականություններ
- աջակցել գլխավոր տնօրենի ընթացիկ աշխատանքների պլանավորմանը և իրագործմանը,
- ապահովել գործընկերների հետ կապը,
- կազմակերպել և համակարգել աշխատանքային հանդիպումներ, աշխատաժողովներ և այլ միջոցառումներ,
- կազմակերպել տնօրենի գործուղումները, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցել նրան,
- պատասխանել հեռախոսազանգերին,
- կազմակերպել հյուրերի ընդունելություն,
- իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- համակարգչային գիտելիքներ (MS Օffice փաթեթի իմացություն),
- կազմակերպչական հմտություններ,
- բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
- արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն,
- թիմայնություն։
Լրացուցիչ տեղեկություններ
Աշխատանքի հասցեն՝ ք․ Երևան, Կոմիտաս 49/2:
Աշխատանքը հնգօրյա՝ ժամը 09:00-17:30: