
Գլխավոր տնօրենի օգնական
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
Armenia wine գինու գործարանը փնտրում է բանիմաց, խելացի և նպատակասլաց անձնավորության, ով կարող է զբազեցնել Գլխավոր տնօրենի օգնականի հաստիքը:
Պարտականություններ
- Վերահսկել Գլխավոր տնօրենի կողմից ստորաբաժանումներին և աշխատակիցներին հանձնարարված առաջադրանքների ճիշտ և սահմանված ժամկետներում իրականացմանը:
- Հետևել Գլխավոր տնօրենին ուղարկվող հաշվետվություններին և դրանց ժամանակացույցին։
- Անհրաժեշտության դեպքում հանդիսանալ կապող օղակ ստորաբաժանումների ղեկավարների, անձնակազմի, արտերկրի կազմակերպությունների միջև։
- Կազմակերպել կոնֆերանս զանգեր, հանդիպումներ, քննարկումներ ներքին թիմի և միջազգային գործընկերների հետ:
- Կազմակերպել և հետևել Գլխավոր տնօրենի գործնական հանդիպումների օրացույցին, որի համաձայն պատրաստել համապատասխան փաստաթղթեր, օրակարգ, ժողովների արձանագրությունններ և կորդինացնել դրանց վերաբերվող ողջ գործընթացը:
- Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ կազմակերպել միջոցառումներ:
- Կատարել թարգմանություններ անգլերենից և ռուսերենից հայերեն և հակառակը։
- Պատրաստել թղթակցություն, հաշվետվություններ, կազմել արձանագրություններ և հետևել դրանց իրագործմանը` սահմանված ժամկետներում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն.
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ.
- Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ.
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր գերազանց իմացություն.
- MS office, ՀԾ ծրագրերի իմացություն:
- Բանակցելու հմտություններ.
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ՝ երկ-ուրբ
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.