Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր մենեջեր

«Դիլի Թաուն» ՍՊԸ

Location: Dilijan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Tourism, Hospitality, Executive, Upper Management
Deadline:
8/21/2026

Ընկերության գործունեության ընդլայնման և աշխատանքների ծավալի աճի կապակցությամբ հրավիրում ենք մեր թիմին միանալու փորձառու Գլխավոր մենեջերի, ով ներկայիս ղեկավար կազմի՝ ցանցային գխավոր տնօրենի հետ համատեղ կապահովի ընկերության գործառնական գործընթացները

Մենք փնտրում ենք փորձառու և առաջնորդող մտածելակերպ ունեցող Գլխավոր մենեջեր, ով կստանձնի հյուրանոցի ամբողջական օպերացիոն կառավարումը, կապահովի բարձրակարգ սպասարկում, ֆինանսական արդյունքների աճ և թիմի արդյունավետ աշխատանքը։

Պաշտոնական պարտականություններ

* Ղեկավարել հյուրանոցի բոլոր ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը։
* Ապահովել հյուրերի բարձր մակարդակի սպասարկում և ծառայությունների որակի շարունակական բարելավում։
* Պատասխանատու լինել բյուջեի կատարման, եկամուտների աճի և ծախսերի արդյունավետ կառավարման համար։
* Վերլուծել ֆինանսական և օպերացիոն ցուցանիշները, մշակել և իրականացնել բարելավման ծրագրեր։
* Ձևավորել, զարգացնել և ղեկավարել ղեկավար կազմն ու ամբողջ թիմը։
* Համակարգել վաճառքի, մարքեթինգի, եկամուտների կառավարման և հյուրանոցի մյուս բաժինների աշխատանքը։
* Ապահովել ընկերության ստանդարտների, ընթացակարգերի և քաղաքականությունների պահպանումը։
* Ներկայացնել պարբերական հաշվետվություններ և առաջարկություններ ղեկավարությանը։

Պահանջվող որակավորումներ

* Բարձրագույն կրթություն (նախընտրելի է հյուրանոցային կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)։
* Առնվազն 5 տարվա ղեկավար փորձ հյուրանոցային ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ Գլխավոր մենեջերի կամ համարժեք ղեկավար պաշտոնում։
* Ֆինանսական և օպերացիոն կառավարման գերազանց գիտելիքներ։
* Թիմ ղեկավարելու և զարգացնելու ապացուցված փորձ։
* Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ իմացություն։
* PMS համակարգերի և MS Office փաթեթի վստահ օգտագործում։
* Բարձր պատասխանատվության զգացում, առաջնորդության հմտություններ և արդյունքներին միտված մտածելակերպ։

Հաշվետու է՝ Հյուրանոցային ցանցի Գլխավոր տնօրենին (CEO)։

Եթե ցանկանում եք ղեկավարել հավակնոտ հյուրանոցային նախագիծ և դառնալ ուժեղ ու զարգացող թիմի անդամ, սպասում ենք Ձեր դիմումին։

Company օverview
address
Address
Տավուշի մարզ, Դիլիջան Անդրանիկի փող. 3րդ նրբանցք, 11
address
Number of employees
51-150
Phone
Phone
37460855558

Dili Town is a modern Townhouse complex in a breathtaking and cozy site in Dilijan that offers the opportunity to acquire your property and business in one place. Our mission is to give our partners the best experience for leisure and business.

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media