
Գլխավոր մենեջեր
Dragon Garden
Նկարագրություն
Hot Pot by Dragon Garden ռեստորանը աշխատանքի է հրավիրում գլխավոր մենեջերի։
Պարտականություններ
- կազմակերպել և վերահսկել ռեստորանի աշխատանքը,
- կազմակերպել և վերահսկել մենեջերների և անձնակազմի աշխատանքը,
- մշակել ռեստորանի սպասարկաման նորմերը, կանոնակարգերը և հետևել դրանց պահպանմանը,
- հետևել սպասարկման որակին,
- կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցությունը,
- արագ և գրագետ արձագանքել հաճախորդների դիտարկումներին և առաջարկություններին,
- ներկայացնել հաշվետվություններ խնդիրների և իրականացված աշխատանքի վրեբերլյալ,
- հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- սպասարկման ոլորտի ղեկավարման փորձ՝ 3-5տ,
- սպասարկման ոլորտի կանոնների և նորմենրի իմացություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- նախաձեռնողականություն,
- հաղորդակցման հմտություն,
- խնդիրներ լուծելու ունակություն,
- կոնֆլիկտային իրավիճակներ լուծելու ունակություն,
- բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականները վերը նշված էլ․ փոստի հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքը։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: