Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր ինժեներ

"Ar Alloys Trading" LLC

Location: Armavir
Employment type: Full Time
Work schedule: In shifts
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
12/18/2026

Նկարագրություն

«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը փնտրում է ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ

Աշխատանքի վայր՝ Արմավիր

«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը, որն արդեն 2014 թվականից գործում է մետալուրգիայի ոլորտում, հրավիրում է աշխատանքի փորձառու Գլխավոր ինժեների։

Պարտականություններ

  • Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում։
  • Սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում։
  • Վթարների և տեխնիկական խափանումների կանխարգելման աշխատանքների կազմակերպում։
  • Սարքավորումների սպասարկման, վերանորոգման և տեխնիկական աշխատանքների պլանավորում։
  • Տեխնիկական խնդիրների վերլուծություն և լուծումների առաջարկում։
  • Տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
  • Արտադրական անվտանգության և տեխնիկական պահանջների պահպանման վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն։
  • Արտադրական կամ արդյունաբերական ոլորտում աշխատանքային փորձ։
  • Մեխանիկական և/կամ էլեկտրական սարքավորումների շահագործման սկզբունքների իմացություն։
  • Տեխնիկական խնդիրները արագ գնահատելու և լուծելու ունակություն։
  • Կազմակերպչական և ղեկավարական հմտություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք արդյունաբերական ընկերությունում։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն կամ կապ հաստատել մեզ հետ։

Company օverview
address
Address
ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, փող․ Շահումյան 3/9
address
Number of employees
51-150

«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը 2014 թվականից գործունեություն է ծավալում մետալուրգիայի ոլորտում՝ Արմավիր քաղաքում։
Ընկերությունը մասնագիտացված է մոլիբդենի խտանյութի մշակման և ֆեռոմոլիբդենի արտադրության մեջ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և լաբորատոր վերահսկողություն։
2022 թվականից հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատու և ապահովում է կայուն աշխատանքային միջավայր ու մասնագիտական աճի հնարավորություն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media