
Գլխավոր հաշվապահի օգնական
Complex Supply LLC
Նկարագրություն
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունն առաջարկում է Գլխավոր հաշվապահի օգնականի աշխատանք:
"Կոմպլեկս Սփլայ" ընկերությունը զբաղվում է հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների համար անհրաժեշտ պարագաների վաճառքով:
Պարտականություններ
- Դրամարկղային գործառնությունների իրականացում,
- Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում,
- Հաշվապահական գրանցումների ճշգրտության վերահսկում,
- Բանկային քաղվածքների մուտքագրում,
- Ձեռք բերված ապրանքա-նյութական արժեքների, ստացված ծառայությունների հաշվառման
աշխատանքների կատարում, - Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ (պարտադիր)
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն,
- MC Office և Microsoft Excel-ի իմացություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և կազմակերպչական հմտություններ,
- Թիմային միջավայրում աշխատելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00
Աշխատանքի վայրը՝ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։